Հայերեն   English   Русский  

Սթոունհենջի կառուցողները եղել են փոքրասիական ծագումով միգրանտները. գիտնականներ


  
դիտումներ: 245

Նշանավոր Սթոունհենջ հուշարձանի կառուցողները, որը բրիտանացիների հպարտությունն է,

ըստ ամենայնի, համաձայն գենետիկական նոր ուսումնասիրության, եկել են Փոքր Ասիայի և Անատոլիայի ափերից: Ինչպես տեղեկացնում է REGNUM գործակալությունը, այդ մասին հաղորդել է AMNA-ն:

Սթոունհենջի կառուցողների նախնիները եղել են ֆերմերներ, որոնք, սկսելով իրենց ճամփորդությունը դեպի Արևմուտք ժամանակակից Թուրքիայի տարածաշրջանից և Էգեյան ծովի արևելյան ափից, Միջերկրական ծովը կտրելուց հետո հայտնվել են Պիրենեյան թերակղզում, այնուհետև Ֆրանսիայում և մ.թ.ա. 4000 թ. հասել են ներկայիս Մեծ Բրիտանիա: Շուտով նրանք իրենց գերակշիռ թվաքանակի շնորհիվ փոխարինել են տեղի որսորդությամբ ու հավաքչությամբ զբաղվողներին, բացառությամբ Արևմտյան Շոտլանդիայի հողերի: Նրանց սերունդները, մոտ մ.թ.ա. 3000 թ. սկսել են կառուցել Սթոունհենջ հուշարձանը, բայց թե ինչ պատճառներով, ներկայումս գիտնականների համար հասկանալի չէ:

Ուսումնասիրողները, որոնց ղեկավարում են Լոնդոնի բնության պատմության թանգարանից Յան Բարնսը և Լոնդոնի համալսարանական քոլեջից Մարկ Թոմասոնը, որոնք համապատասխան հրապարակում են արել «Nature Ecology & Evolution» ամսագրում, վերլուծել և համեմատել են Մեծ Բրիտանիայում հայտնաբերված 47 նեոլիթյան կմախք (4500-6000 տարեկան), 6 որսորդ-հավաքչի կմախք նախորդ փոքրասիական շրջանից (6000-11600 տարեկան) և ժամանակակից եվրոպացիների ԴՆԹ-ները:

Մինչ այս հաղորդում է եղել նաև, որ Սթոունհենջի համար քարեր են բերվել դեռ 5 հազար տարի առաջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: