Հայերեն   English   Русский  

​Առաջին հայկական պատվիրակությունը` EARTHX խոշորագույն բնապահպանական համաժողովին


  
դիտումներ: 298

Ապրիլի 26-28 Դալլասում, Տեխասի նահանգում կանցկացվի ամենամյա, բարձրաստիճան բնապահպանական միջոցառում:

Միջոցառման նպատակն է ամբողջ աշխարհից հրավիրել տարբեր ոլորտներում նորարություններ իրականացրած մարդկանց, ովքեր կկիսվեն Երկրագնդի բարելավման իրենց փորձով: Առաջին անգամ այս միջոցառման պատմության մեջ հայկական պատվիրակությունը կմիանա նրանց էկո-փառատոնին և կունենա միջազգային տաղավար:

2018-ին այս ամենամյա EARTHx (www.earthx.org) միջոցառումը իր դռները բացեց ԱՄՆ-ից դուրս գտնվող անձանց համար, մինչ այդ այն միայն ԱՄՆ-ի հյուրերի համար էր:

Այս տարի Ալեքս Բարտը, ով Empire State Capital Partners (ESCP)-ի ներկայացուցիչն է, Ռոբերտ Բասսիլի հետ միասին, ով Ramsis Capital ՍՊԸ-ի հիմնադիրն է, փորձեցին Տեխասում անցկացվող միջոցառումը հասանելի դարձնել Հայաստանի համար:

Պարոն Բասսիլին ծագումով հայ գործարար է, ներդրող, բարերար: Նա Ramsis Capital ՍՊԸ-ի հիմնադիրն է և տնօրենների խորհրդի անդամը: Ramsis Capital ՍՊԸ-ն ակտիվներ ունի Ուկրաինայում, Եգիպտոսում, Ասիայում էներգետիկայի, անշարժ գույքի, ինժեներիայի, էներգաարդյունավետության և ֆինանսական ծառայությունների ոլորտում:

Պարոն Բարտը վենչուրային ներդրող է և “BIG.U”—ի հիմնադիրը: Այն հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կապիտալի ներգրավումը և ինկուբացիոն հարթակ լինելը Ուկրաինայի փոքր ու միջին ձեռնարկությունների համար։

Պատվիրակության մաս են կազմելու Հայաստանի կառավարության անդամներ, հասարակական կազմակեպություններ և բիզնես հարթակի ներկայացուցիչներ:

2019-ին զեկուցողները կլինեն Էներգետիկայի բաժնի քարտուղար Ռիք Պերին, սենատոր Լինդսի Գրահամը, 《Սթարբաքս》-ի նախկին ղեկավար Հովարդ Շուլցը, Միջազգային գործերի խորհրդի նախագահ և ղեկավար David Yarnold-ը, նաև ակնկալվում է ՄԱԿ-ի Սոլոմոնյան կղզիների դեսպան Սիդիլոյի, Միկրոնեզիայի Ֆեդերալ Նահագների դեսպան Չիգիյալի, Տոնգայի Թագավորության դեսպան Թոնեի և Սամոայի Անկախ Նահանգների դեսպան Ֆետուրիի ներկայությունը:

Այս տարի EARTHx-ը լինելու է իր պատմության մեջ ամենամասշտաբայինը և կունենա «International BIG.X Pavilion»-ի ձևաչափ: ESCP-ը մեծացրել է ծրագրի աշխարհագրությունը և ներառել է բիզնես պատվիրակություններ Հայաստանից, Բելառուսից, Իսրայելից, Լեհաստանից, Ղազախստանից և Վրաստանից:

Փոքր և միջին կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվում իրենց գաղափարներով կիսվել հենց Միացյալ Նահանգներում: Ապրիլի 26-28 BIG.X Pavilion»-ում կլինեն հավակնոտ ծրագրեր հետևյալ ոլորտներից. գյուղատնտեսություն, այլընտրանքային էներգիայի աղբյուրներ, նորարարություն, պաշտպանության և ավիացիոն ոլորտ, 《խելացի》 անշարժ գույք, վենչուրային տեխնոլոգիաներ, բիզնեսի զարգացում և անգամ նորաձևություն: EARTHx-ի շքեղ բացմանը ապրիլի 26-ին, BIG.X pavilion-ում տեղի կունենա Etalonium(www.etalonium.io)-ի նորաձևության ցուցադրություն՝ տեղի ամենահայտնի դիզայներներից Մագդիչի http://yuliyamagdych.com/-ի մասնակցությամբ:

Մի քանի խոսք EarthX-ի մասին.

EarthX-ը 2018-ին խոշորագույն միջոցառում էր թե՛ թվերի և թե՛ անունների քանակությամբ: Այդ միջոցառմանը եղել են 137000 այցելու, 2.7 միլիոն դիտարկում սոցիալական ցանցերում, և 173.5 միլիոն արձագանք 17000 ուսանողների կողմից: Նախորդ տարվա դափնեկիրներից էին տիեզերագնաց Բազ Ալդրին, NIKE-ի թիմը, Գարեթ Բունեն՝ կոնտեյներ խանութի հեղինակը, Data by Washington և John R. Seidel III-ը Kolby Kaya-ի հետ ժամանցային ծրագրով:

EARTHx-ը մեկնարկեց 2011-ին Տեխասում որպես լոկալ միջոցառում այն բանից հետո, երբ խնդիր առաջացավ՝ ածխային գործարանի կառուցման հետ կապված: Trammell S. Crowe-ը հիմնադրեց EARTHx-ը բիզնես միջավայրում աշխատող մի շարք մարդկանց հետ, ովքեր շրջակա միջավայրի պաշտպանության կողմնակիցներ էին: EARTHx-ը վերածվեց Դալլասի մի փոքր հատվածից մինչև համաշխարհային մակարդակի խոշորագույն միջոցառման՝ շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով:

«Այս մարտը հաղթանակած է բիզնեսի միջոցով և ոչ թե բողոքների»,- ասում է Crowe-ը:

Մնացե՛ք կապի մեջ և մասնակցե՛ք BIG.X-ին ձեր առաջարկություններով:

Եկե՛ք կառուցենք Երկիր մոլորակի ապագան միասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: