Հայերեն   English   Русский  

Քարաթափում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին


  
դիտումներ: 110

Ապրիլի 21-ին, ժամը 23:36-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝

Մարմարիկի ջրամբարի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 26-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ մասամբ փակելով ավտոճանապարհը (մոտ 70 մ երկարությամբ և 0.5 մ լայնությամբ)։

Փրկարարներն ավտոճանապարհից հեռացրել են քարերը (13 քար՝ մոտ 3 խմ)՝ դարձնելով ավտոճանապարհը երթևեկելի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: