Հայերեն   English   Русский  

Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի


  
դիտումներ: 115

News First հեռուստաալիքի փոխանցմամբ` Շրի Լանկայում մի շարք պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի: Գրում է Russian.rt.com-ը:

Վիրավորվորների թիվը 500 է կազմում:

Նշվում է, որ պայթյունների մեջ ներգրավվածության կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է 24 հոգու:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Շրի Լանկայում պայթյունների հետևանքով 262 զոհերի և 452 տուժածների մասին:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայում Սուրբ Զատկի տոնման ընթացքում կաթոլիկ եկեղեցիներում և հինգաստղանի հյուրանոցներում ութ պայթյուն էր որոտացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: