Հայերեն   English   Русский  

Արձանագրությունների 95%-ի մշակումից հետո Զելենսկին ստանում է ձայների ավելի քան 73%-ը


  
դիտումներ: 527

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում արձանագրությունների 95,21% -ի մշակումից հետո ստանում է ձայների 73,16% -ը: Համապատասխան տվյալներ ներկայացրել է Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Գրում է Russian.rt.com-ը:

Իսկ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին աջակցել է ընտրողների 24.50%-ը:

Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել ապրիլի 21-ին: Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 30-ին:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որոնցում հաղթանակ գրանցեց շոումեն Վլադիմիր Զելենսկին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: