Հայերեն   English   Русский  

ՀՀ ԳՆ. Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիր


  
դիտումներ: 457

Դուք զբաղվու՞մ եք անասնապահությամբ,

Ունե՞ք բարձր մթերատու կենդանիներ,
Ցանկանու՞մ եք հիմնել ժամանակակից անասնաշենք, բայց կարծում եք ծախսերը
շա՞տ են։

Կարող եք առանց երկմտելու գործի անցնել։ Պետությունը պատրաստ է աջակցել

Ձեզ՝ «խելացի» անասնաշենքի համար ներդրված ծախսերի փոխհատուցում տալով։
Ընդ որում, կարող եք ինչպես կառուցել, այնպես էլ վերակառուցել անասնաշենքը։
Կառուցման համար առաջարկվում է 3 մոդել՝

1-ին մոդել՝ 130-280 քմ արտադրական տարածքով՝ անկապ պահվածքով առնվազն
10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար
ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն ՀՀ դրամ, որից 5.5 մլն դրամը
կփոխհատուցի պետությունը։

2-րդ մոդել՝ 281- 450 քմ արտադրական տարածքով՝ անկապ պահվածքով առնվազն
20-25 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար
ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն ՀՀ դրամ, փոխհատուցումը՝ 11.5 մլն
դրամ,
3-րդ մոդել՝ 451 և ավելի քմ արտադրական տարածքով՝ անկապ պահվածքով առնվազն
40-45 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար
ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն ՀՀ դրամ, փոխհատուցումը՝ 17.5 մլն
դրամ։



Ուշադրություն. զինվորական ծառայության պարտականությունների կատարման
ժամանակ հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող
սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների
համար պետական փոխհատուցումը կկազմի՝
1-ին մոդելի համար՝ 7.7 մլն դրամ,
2-րդ մոդելի համար՝ 16.1 մլն դրամ,
3-րդ մոդելի համար՝ 24.5 մլն դրամ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: