Հայերեն   English   Русский  

Իրանում ԻՀՊԿ-ի նոր հրամանատար է նշանակել


  
դիտումներ: 155

Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ` Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խոմեյնին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր ղեկավար է նշանակել: Գրում է Russian.rt.com-ը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր ղեկավար նշանակվել է բրիգադային գեներալ Հուսեյն Սալամին:

Նախկինում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Մոհամմադ Ալի Ջաֆարին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգթոնը մտադիր է ԻՀՊԿ-ը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել:

Իրանի ԱԳՆ-ն առաջարկել էր նախագահ Հասան Ռոուհանիին որպես պատասխան քայլ Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությանը նմանատիպ իրանական ցուցակում ներառել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: