Հայերեն   English   Русский  

Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյուններից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան


  
դիտումներ: 126

Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։ Այս մասին Անկախին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ վկայակոչելով Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալները: «Զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ»,-նշեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունների՝ երկրի պատմության մեջ ամենախոշոր շարքը, որոնց հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել Է 290 մարդ, այդ թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի: Ընդհանուր առմամբ, Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում զատկական արարողությունների ժամանակ եւ հյուրանոցներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: