Հայերեն   English   Русский  

Շախմատի միջազգային մրցաշար Իսպանիայում


  
դիտումներ: 76

Սույն թվականի ապրիլի 17-ից 21-ը Իսպանիայի Ալիկանտե քաղաքում տեղի ունեցավ Սեմանա Սանտա 2019 անվանումը կրող 4-րդ միջազգային խոշոր մրցաշարը:

Մասնակիցների թիվը 229 էր, ովքեր ներկայացնում էին 17 երկրներ: Հայաստանը ներկայացնող 5 շախմատիստներ նույնպես մասնակցեցին մրցաշարին:

Հատկապես հաջող ելույթ ունեցավ իմ աշակերտ Վահան Մարգարյանը, ով ընդամենը 10 տարեկան է և առաջին խոշոր միջազգային մրցաշարին էր մասնակցում:

Վահանը 4 միավորով մինչև 10 տարեկան պատանիների մեջ գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ վարկանիշ չունեցող շախմատիստների պայքարում գրավեց 3-րդ հորիզոնականը և արժանացավ գումարային պարգևի: Մայիսի 1-ին Վահանին կշնորհվի միջազգային վարկանիշ:

Հաջող էր նաև Լիանա Նիկողոսյանի ելույթը: Լիաննան 4,5 միավորով վարկանիշ չունեցող շախմատիստների մեջ 2-րդն էր և նույնպես արժանացավ դրամական պարգևի:

Արման Բաղդասարյան Քոչարյանը շարունակում է հաջող ելույթների շարքը և այս մրցաշարում իր անհատական միջազգային վարկանիշը բարձրացրեց 28 կետով: Մայիսի 1-ին հրապարակվող միջազգային վարկանիշների հաշվարկից հետո Արմանի վարկանիշը կհատի 1700-ի սահմանագիծը:

Իմ սաներից Դավիթ Ներսիսյանը և Վարդան Վարդանյանը նույնպես մասնակցում էին մրցաշարին՝ հանդես գալով Իսպանիայի դրոշի ներքո: Դավիթը նույնպես 19 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը:

«ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն՝
Ն. Վարազդատյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: