Հայերեն   English   Русский  

​Ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. 46–ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց


  
դիտումներ: 115

Ոստիկաններն արդեն պարզել են կասկածյալների ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի և դանակահարության հետևանքով 46–ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ ապրիլի 21-ին, ժամը 19։20-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկեսի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Արման Պողոսյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Բրյուսովի փողոցի խաչմերուկում գործող «555» բենզալցակայանի հետնամասում Ա. Պողոսյանի հետ վիճաբանել են 2 անձ, որի ընթացքում նրանցից մեկը իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Ա. Պողոսյանի դեմքին և դիմել փախուստի։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկաններն արդեն պարզել են կասկածյալների ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: