Հայերեն   English   Русский  

Ես տպավորված եմ Հայաստանի ձեռնարկատիրական ներուժով. ԱՄՆ դեսպան


  
դիտումներ: 381

Ես տպավորված եմ Հայաստանի ձեռնարկատիրական ներուժով:

Ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին, փոխանցում է news.am-ը:

Նշենք, որ ապրիլի 22-ին Երեւանում կայացավ «Գյուղատնտեսական շրջանների զարգացում՝ նոր տնտեսական հնարավորություն» ծրագրի մեկնարկը, որը իրականացվում է USAID-ի եւ Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման հիմնադրամի (CARD) հետ համատեղ:

Նրա խոսքով երկու երկրների կառավարությունների համագործակցությամբ իրականացվող ծրագիրը ուղղված է գյուղատնտեսության ոլորտի մրցունակության բարձրացմանը, որտեղ զբաղված է Հայաստանի բնակչության 40 տոկոսը:

«ՀՀ իշխանությունների հայտարարած տնտեսական հեղափոխությունը, ըստ էության, կապված է բիզնեսի համար ներկայումս գոյություն ունեցող խոչընդոտների վերացմանը, ինչը թույլ կտա ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել զարգացման համար:

Առողջ բիզնես կլիմայի ձեւավորման աշխատանքները համահունչ են ժողովրդավարության զարգացման ոլորտում ՀՀ իշխանությունների ձգտման հետ», - ասաց դիվանագետը:

Լին Թրեյսին հավելեց, որ ծրագիրն ուղղված է անհատ ձեռներեցության ներուժի բացահայտման աջակցությանը եւ այդ նպատակով դրամաշնորհներ են տրամադրվելու, որոնք կօգնեն այդ թվում ներմուծան հարցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: