Հայերեն   English   Русский  

Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան


  
դիտումներ: 151

Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարի երկրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով միավորը կիսեց գերմանացի գրոսմայստեր Գեորգ Մեյերի հետ: Պարտիան ավարտվեց 29-րդ քայլին:

Առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով միավորը կիսել էր Արկադի Նայդիչի հետ:

Երրորդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոն:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: