Հայերեն   English   Русский  

Կայացավ E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհանդեսը


  
դիտումներ: 563

Ս․թ․ ապրիլի 19-ինԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհանդեսը, որը ստեղծվել է ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` ընդգծելով, որ նախագիծը նոր կրթական համակարգ ու նոր արժեք կստեղծի դպրոցում:

Այնուհետև Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ներկայացրեցE-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս ծանոթանալ մշակութային հաստատությունների մասին տեղեկատվությանը, ընտրել ներկայացման կամ միջոցառման օրը, ինչպես նաև հրավիրել ընկերների և համատեղ այց կազմակերպել:

Համակարգը նպատակաուղղված է զարկ տալու աշակերտների շրջանում մշակութային արժեքների ձևավորմանը և ուղղորդելու նրանց նոր ձևաչափով բացահայտելումշակույթի հետաքրքիր ու բազմազան աշխարհը:

Ըստ որում, E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների, ինչպես նաև ուսուցիչների համար: Այն հնարավորություն է տալիս նրանց ուսումնական տարվա ընթացքում անվճար հիմունքներով այցելել երեք մշակութային հաստատություն՝ թանգարան, թատրոն և համերգասրահ:

Շնորհանդեսից հետո դպրոցականները դիտեցին Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: