Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն Պորոշենկոյին անձեռնմխելիության երաշխիքներ է տրամադրել


  
դիտումներ: 187

Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններից հետո Միացյալ Նահանգները երաշխավորել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը լքելուց հետո Պյոտր Պորոշենկոյի անձեռնմխելիությունը: Գրում է Страна.ua-ն:

Լրագրողների շրջանակներում աղբյուրները տեղեկացրել են, որ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու թիմին զգուշացրել են, որպեսզի Պորոշենկոյին հանգիստ թողնեն: Պարտված թեկնածուի անվտանգությունը երաշխավորվել է:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել ապրիլի 21-ին: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` շոումեն Վլադիմիր Զելենսկին հաղթել է ձայների 73%-ով: Ներկայիս նախագահին աջակցել է միայն ուկրաինացիների 24%-ը: Զելենսկուն արդեն շնորհվել են բազմաթիվ երկրների ղեկավարների և դեսպանատներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: