Հայերեն   English   Русский  

Asos ընկերության սեփականատիրոջ երեխաները զոհվել են Շրի Լանկայի պայթյունների հետևանքով


  
դիտումներ: 1064

Նախօրեին աշխարհը ցնցվեց Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում և պետության այլ քաղաքներում որոտացած ուժգին պայթյունների շարքերի մասին տեղեկության տարածումից: Իսկ ժամեր առաջ հայտնի է դարձել, որ այսօր սակրավորներին հաջողվել է ևս մեկ ահաբեկչական հարձակում կանխել: Գրում է Spletnik.ru-ն:

Կիրակի օրը, երբ ամբողջ կաթոլիկ աշխարհը նշում էր Սուրբ Զատիկը, Շրի Լանկայում ութ պայթյուն իրականացվեց: Վերջին տվյալներով` հայտնի է ավելի քան 290 զոհերի և շուրջ 500 վիրավորների մասին: Պայթուցիկ սարքերը գործարկվել են եկեղեցիներում, որտեղ Զատկի կապակցությամբ պատարագներ էին ընթանում և հեղինակավոր հյուրանոցներում: Զոհերի թվում են բազմաթիվ զբոսաշրջիկներ: Նրանց թվում էին Դանիայի ամենահարուստ մարդու` ASOS ընկերության հիմնադիր Անդերս Հոլչ Պովլսենի երեք երեխաները:

Ինչպես հայտնում է BBC հեռուստաընկերությունը, օրեր առաջ գործարարը կնոջ` Աննայի և իրենց չորս երեխաների` դուստրեր Ալմայի, Աստրեդի և Ագնեսի, ինչպես նաև որդու` Ալֆրեդի հետ Շրի Լանկա արձակուրդի էին մեկնել: Սակայն լրատվամիջոցները չեն հայտնում ամուսինների երեք զոհված երեխաների անունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: