Հայերեն   English   Русский  

Արտակարգ դեպք Մասիսում. հարձակվել են «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովվի վրա


  
դիտումներ: 293

Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 21-ին,

Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Մասիս քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Սամվել Սաֆարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։00-ի սահմաններում Մասիս քաղաքի «Սուրբ Գևորգ» եկեղեցու բակում Մասիս քաղաքի բնակիչ Էդվին Ղ.-ն հարձակվել է իր վրա, քաշքշել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա մի քանի անգամ բռունցքով հարվածներ հասցրել իր գլխին և դեմքին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ս. Սաֆարյանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Սաֆարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովիվն է։

Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Էդվին Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: