Հայերեն   English   Русский  

​Թրամփի վարչակազմը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել իրանական նավթ ներկրող երկրների նկատմամբ


  
դիտումներ: 259

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է «չվերահրատարակել» այն երկրների նկատմամբ պատժամիջոցային հրամանագրերը, որոնք նավթ են ներկրում Իրանից:

Այս մասին հաղորդում է The Washington Post պարբերականը: «Այդ որոշումն ուղղված է նրան, որպեսզի իրանական նավթի արտահանումը զրոյացվի»,-հաղորդագրությունն ընթերցել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ նպատակը պարզ է՝ Մերձավոր Արևելքի ապակայունացման նպատակով անօրինական ռեժիմի վերացումն ու Իրանը նորմալ երկրի վերածելը:

Պոմպեոյի խոսքով՝ այդ ամենը կախված է Իրանի Իսլամական Հանրապետությունից: «Վերջ դրեք միջուկային զենք ունենալու, փորձարկելու ձգտումներին, վերջ դրեք ահաբեկչության հովանավորմանը, վերջ դրեք ԱՄՆ քաղաքացիների ձերբակալություններին»,-ասել է պետքարտուղարը: Նշվում է, որ այն երկրները, որոնք կշարունակեն իրանական նավթ ներկրել, դրանց թվում՝ Հնդկաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա և Թուրքիա, կհայտնվեն պատժամիջոցային ցանկում: Հայտարարությունից հետո Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Խալիդ ալ-Ֆալիխը հայտարարել է, որ երկիրը կկոորդինացնի իր գործողությունները նավթի այլ արտահանողների հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: