Հայերեն   English   Русский  

​«Զելենսկին կարող է ընկնել Պուտինի ծուղակը». բրիտանական մամուլ


  
դիտումներ: 191

Բրիտանական մամուլն այսօր անդրադարձել է Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքներին:

Times պարբերականը գրում է, որ չնայած Վլադիմիր Զելենսկին ռուսամետ քաղաքական գործիչ է, նա կշարունակի Ուկրաինայի մերձեցման փորձերը Արևմուտքի հետ, ինչպես նաև կձգտի սերտ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և եվրոպական այլ պետությունների հետ: Պարբերականը նշում է, որ հայտնի չէ, թե ինչ հարաբերություններ կլինեն Մոսկվայի հետ: Times-ը գրում է նաև, որ ուկրաինացի անփորձ քաղաքական գործիչը կհերքի ազդեցիկ օլիգարխների հետ կապի մեղադրանքները:

Սակայն նրա աջակիցները, կարծես, պատրաստ են աչք փակել այն ամենի վրա, որ նրան սատարում է Իգոր Կոլոմոյսկին: Փորձագետների խոսքով՝ ամերիկացի պաշտոնյաները հասկացնել են տվել, որ միջազգային աջակցությունը կախված է նրանից, թե ինչպես երկիրը կհաղթահարի կոռուպցիան: Նոր թիմի համար դա համար մեկ խնդիրը կլինի:

Փորձագետները նաև նշում են, որ Զելենսկին մտադիր է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության մասին հանրաքվե անցկացնել: «Սակայն նա կարող է հայտնվել Պուտինի ծուղակում»,-ընդգծում են փորձագետները: Պարբերականը եզրահանգում է, որ նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն հաղթանակի հույս չուներ, նա մտադիր էր «ռևանշ վերցնել» այս տարվա հոկտեմբերին Գերագույն ռադայում ընտրությունների ժամանակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: