Հայերեն   English   Русский  

​G7-ը շնորհավորել է Զելենսկիին


  
դիտումներ: 235

Մեծ յոթնյակի երկրների դեսպանները շնորհավորել են Վլադիմիր Զելենսկիին

Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հույս հայտնել, որ հետագայում ևս կլինի սերտ համագործակցություն: Այս մասին ասվում է Twitter-յան հաղորդագրության մեջ: «G7-ի երկրները ողջունում են նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Նրան հաջողություն ենք մաղթում: Նրա և նրա վարչակազմի հետ սերտ համագործակցության հույս ունենք»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Դեսպանները նշել են նաև այն առաջընթացը, որն արձանագրել է Ուկրաինան Պետրո Պորոշենկոյի նախագահության տարիներին (2014 թվականից): Նրանց կարծիքով՝ ուկրաինացիներին հաջողվել է հասնել իրենց ժողովրդավարական իրավունքներին՝ ազնիվ ընտրական գործընթացի շրջանակում: Ավելի վաղ հայտնեի էր դարձել, որ Զելենսկիի երդմնակալության արարողությունը կարող է կայանալ մայիսի 28-ին: Ըստ օրենքի՝ այն պետք է տեղի ունենա հունիսի 3-ից ոչ ուշ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: