Հայերեն   English   Русский  

ԵԽ-ի Թուրքիայի հարցով զեկուցողն անդրադարձել է ընդդիմության առաջնորդի դեմ կատարված հարձակմանը


  
դիտումներ: 250

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավոր, Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փերին հայտարարություն է տարածել նախօրեին գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀկ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլու վրա կատարված հարձակման վերաբերյալ:

Փիրին Twitter-ում անգլերեն և թուրքերեն լեզուներով գրառում է արել, որում մասնավորապես ասել է.

«Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հանդեպ լինչի դատաստան տեսնելու տգեղ փորձ է տեղի ունեցել: Ամենայն հավանականությամբ ներշնչվել են (հարձակվողները-խմբ.) քաղաքական ղեկավարների ատելության խոսքից: Պետք է վերջ դրվի այս ծայրահեղ բևեռացմանը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Թուրքիայի Անկարա նահանգի Չուբուք շրջանում հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա։

Ընդդիմադիր կուսակցապետը մասնակցում էր մի քանի օր առաջ Թուրքիայի Հաքքարի նահանգում քուրդ զինյալների հետ բախման ժամանակ սպանված թուրք զինվորների թաղման արարողությանը։

Արարողության ժամանակ հավաքվածներից ոմանք վիրավորական խոսքեր են հնչեցրել Քըլըչդաչօղլուի հասցեին։

Այն պահին, երբ անվտանգության աշխատակիցները փորձել են տարածքից հեռացնել ընդդիմադիր լիդերին, մեկը բռունցքով հարվածել էր Քըլըչդարօղլուի դեմքին։ Անվտանգության աշխատակիցների ձեռնարկած միջոցների շնորհիվ Քըլըչդարօղլուն տեղափոխվել է մոտակա տներից մեկը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: