Հայերեն   English   Русский  

Ըստ թուրք ընդդիմադիր գործչի՝ իր դեմ իրականացված հարձակումը նախապես ծրագրված է եղել


  
դիտումներ: 222

Անկարայի Չուբուք շրջանում իր նկատմամբ տեղի ունեցած հարձակման թեմայով մեկնաբանություն արած «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP)

նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նշել է, որ այդ տարածքում պատշաճ կերպով չեն ապահովել իր անվտանգությունը։

Ըստ Քըլըչդարօղլուի՝ հարձակումը նախապես ծրագրված է եղել և CHP-ականներին փողոց դուրս բերելու նպատակ է հետապնդել։

Նա նաև որոշ մանրամասներ է ներկայացրել իրադարձությունից։ Այն տան անդամները, որտեղ ապաստան է գտել ընդդիմադիր գործիչը, Քըլըչդարօղլուի պատմելով մոտեցել են իրեն և հարցել, թե արդյոք իրենց տունը չեն վառի։

Իսկ ոստիկանապետն առաջարկել է ընդդիմադիր առաջնորդին ոստիկանական համազգեստ հագնել և այդ համազգեստով դուրս գալ «շրջափակումից»։ Սակայն Քըլըչդարօղլուն մերժել է ոստիկանապետի այդ առաջարկը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: