Հայերեն   English   Русский  

Թրամփը երեխաների հետ խոսել է սահմանին պատի կառուցման մասին


  
դիտումներ: 131

Bloomberg գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զատկի տոնակատարությունների ժամանակ Սպիտակ տուն հրավիրված երեխաների հետ զրուցել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Դա արդեն տեղի է ունենում, այն արդեն կառուցվում է», - հայտնել է ամերիկացի առաջնորդը երեխաներին:

Նա նշել է, որ տղաներից մեկը կոչ է արել «շարունակել պատի կառուցումը»:

«Մի օր նա պահպանողական կդառնա», - ասել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամների հետ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար բանակցությունները ժամանակի անիմաստ վատնում են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր CNN հեռուստաալիքը, Պենտագոնը պատի կառուցման համար 1 մլրդ դոլար կհատկացնի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: