Հայերեն   English   Русский  

Շրի Լանկայի իշխանությունները հայտարարել են Նոր Զելանդիայում ահաբեկչության և երկրում պայթյունների միջև կապի մասին


  
դիտումներ: 202

Շրի Լանկայի իշխանությունները հայտարարել են, որ Զատկի օրը քրիստոնեական եկեղեցիներում, ինչպես նաև հյուրանոցներում և այլ վայրերում ահաբեկիչների իրականացրած պայթյունները Նոր Զելանդիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչության պատասխանն են: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը` հղում անելով պաշտպանության նախարար Ռուվան Վիյեվարդենի հայտարարությանը:

«Նախաքննությունը ցույց է տալիս, որ երկրում տեղի ունեցած հարձակումները պատասխան քայլ են Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքում մահմեդականների դեմ իրականացված հարձակմանը», - հայտարարել է նա խորհրդարանում ելույթ ունենալիս:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին երկրի կաթոլիկ տաճարներում և հինգաստղանի հյուրանոցներում պայթյունների շարք իրականացվեց, որոնց հետևանքով 320 մարդ զոհվեց, գրեթե 500-ը` վիրավորվեց:

Իսկ մարտի 15-ին կրկնակի ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքի մզկիթներում: Վերջին տվյալներով` հարձակման արդյունքում առնվազն 50 մարդ զոհվեց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: