Հայերեն   English   Русский  

Պետք է հայերից ներողություն խնդրենք և մեր երկրի ուսերից խղճի բեռը թոթափենք.թուրք դերասանները՝ Ցեղասպանության մասին


  
դիտումներ: 571

՛՛Թուրք արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության՛՛ (TÜSİAD) ղեկավար խորհրդի անդամ, նախկին դեսպան Վոլքան Վուրալի`

1915թ. տեղահանված հայերի թոռներին իրենց հողերը վերադառնալու և նրանց քաղաքացիություն շնորհելու կոչին դրական արձագանքեր են եղել:

Նշենք, որ Վոլքան Վուրալը նաև նշել էր, որ պետք է ներողություն խնդրել հայերից:

Ըստ թուրքական «Հաբեր 10» լրատվական կայքի` նրա այդ կոչին դրական են արձագանքել թուրք արվեստագետները: Ստորև ներկայացնում ենք արվեստի ոլորտում հայտնի թուրք մտավորականներից մի քանիսի տեսակետները.

Վոլքան Վուրալ

Էզել Աքթայ (դերասան)

- Անկասկած պետք է ներողություն խնդրել: Քաղաքական գործիչները սովորաբար այս հարցում տարակարծիք են, սակայն խիղճը և բարոյականությունը դա են պահանջում: Գնացածներին հետ կանչենք: Ժամանակն է եկել, որ մեր երկրի ուսերից խղճի բեռը թոթափենք: Ու դրանից հետո շատ ավելի լավ երկիր դառնալու ճանապարհ կբռնենք:

Սելդա Ալքոր (դերսանուհի)

- Ես երբեք տարբերություն չեմ դրել հայի, քրդի, հրեայի միջև: Մենք համատեղ կեցությունը սիրող ազգ ենք: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է եղել: Մեզ իրար դեմ ո՞վ տրամադրեց, դա եմ ուզում հասկանալ: Այս երկիրը Թուրքիա կոչելուց հետո ախր մենք միշտ եղբայրաբար ենք ապրել:

Ահմեթ Օզան (դասական երգիչ)

Ահմեթ Օզան

Անատոլիայից հեռացածների տունդարձը նորմալ եմ համարում: Արտասովոր բան չկա դրանում: Իսպանիայից տեղահանված հրեաներին էլ Օսմանյան կայսրությունը իր ծոցն առավ: Բոլորը կարող են գալ և ապրել այստեղ: Աշխարհը բոլորին էլ կբավականացնի

Հյուլա Քոչյիղիթ (կինոդերասանուհի)

Հայրենիքը հայրենքի է բոլոր նրանց համար, ովքեր գիտեն այս հողում ապրել: Եվ իհարկե, մեր դուռը բաց է բոլոր նրանց առաջ, ովքեր զգում են, որ պատկանում են այս հողերին: Բոլորս հավասար իրավունքներով քաղաքացիներ ենք: Կարևորն այն է, որ ինքնդ քեզ զգաս Թուրքիայի քաղաքացի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: