Հայերեն   English   Русский  

​Ռուսական օղին կործանեց Պորոշենկոյին. Haaretz


  
դիտումներ: 236

Ըստ իսրայելական Haaretz պարբերականի՝ Ուկրաինայի հեռացող նախագահ Պետրո Պորոշենկոյի կործանման պատճառը ռուսական օղին էր:

«Այս տարվա նախագահական ընտրություններում պարտության պատճառներից մեկը տեղական շուկայում ռուսական օղու բացակայությունն էր: Պորոշենկոն Ռուսաստանում կոնֆետներ է վաճառում, իսկ ուկրաինացիները չեն կարողանում տեղական խանութներում ռուսական օղի գտնել: Ինչո՞ւ են նրա կոնֆետները վաճառվում Մոսկվայում»,-գրում է իսրայելական պարբերականի հոդվածագիրը:

Պարբերականը նշում է, որ «շոկոլադի մագնատ» Պորոշենկոն (նրան է պատկանում Roshen քաղցրավենիք արտադրող ընկերությունը) ղեկավարում էր Ուկրաինան 5 տարի, իսկ անցած ընտրություններում պարտություն կրեց՝ տեղը զիջելով երգիծաբան, շոումեն Վլադիմիր Զելենսկիին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: