Հայերեն   English   Русский  

Դավիթ Անանյանը հերքել է այն տեղեկատվությունը, որ Նորագավիթի մաքսատան նորանշանակ տնօրենը Փաշինյանի վարորդի ազգականն է


  
դիտումներ: 283

Այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսատան տնօրեն է նշանակել իր վարորդի բարեկամին:

Սակայն ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում ժխտել է այդ տեղեկատվությունը՝ ասելով, որ Գեղամ Սարբազյանը ոչ մի արյունակցական կապ չունի վարչապետի վարորդի հետ:

«Գեղամ Սարբազյանը երկար տարիներ աշխատում է մեր համակարգում, աշխատանքը սկսել է տեսուչից, հասել է մինչև հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնի, հետո հարկայինից տեղափոխվել է մաքսային ծառայություն: Եթե նույնիսկ պարզվեր, որ Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան է, դրա մեջ էլ վատ բան չկա, որովհետև մենք փոքր ազգ ենք, և մեկս մյուսին՝ բարեկամ»,-ասել է Դավիթ Անանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: