Հայերեն   English   Русский  

​Իրանն ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն ահաբեկիչների ցուցակում է ներառել


  
դիտումներ: 232

Իրանի խորհրդարանականներն այսօր նախագիծ են ընդունել, որով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը ներառում են ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, հաղորդում է Times of Israel-ը:

ISNA գործակալության տեղեկություններով՝ նախագծին կողմ է քվեարկել 173 պատգամավոր, դեմ՝ 4-ը, ձեռնպահ՝ 11-ը:

Ըստ նախագծի՝ ռազմական, տեղեկատվական, ֆինանսական, տեխնիկական և կրթական օգնություն ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերին Իրանը կհամարի «ահաբեկչական ակտ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն սպառնացել էր պատժամիջոցներ սահմանել իրանական նավթ ներկրող երկրների դեմ: Ինչպես նաև, ԱՄՆ-ն խոստացել էր 10 մլն դոլար պարգևատրել «Հեզբոլլահ» ահաբեկչական խմբավորման մասին տեղեկության համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: