Հայերեն   English   Русский  

​ՓԱՐԻԶՈՒՄ ԱՅՐՎՈՒՄ Է ՎԵՐՍԱԼԸ


  
դիտումներ: 1104

Ֆրանսիայի մայրաքաղաքում, որը դեռ ուշքի չէր եկել Աստվածամոր տաճարում բռնկված ուժգին հրդեհից հետո, այրվում է ևս մեկ պատմական կառույց՝ Վերսալի պալատը:

Ականատեսները սոցցանցի տարբեր էջերում հրապարակում են տեսանյութեր, որտեղ երեւում է, որ կրակի սեւ ամպերը պալատի հարակից տարածքն են պատել: Դեպքի վայր են մեկնել հրշեջ ջոկատների 26 խմբեր:

РИА Новости-ն հայտնում է, որ պարզվում է՝ կրակը սկսվել է մոտակայքի մեքենաների խանութից, որին շատ մոտ է գտնվում պալատը:

«Վերսալի Պարկ դե Կլանյե փողոցում խոշոր հրդեհի բռնկման հետևանքով տարածքում աշխատում են արտակարգ ծառայությունները: Հորդորում ենք խուսափել նշված տարածքում երթեւեկելուց»,-ասված է քաղաքի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ, հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Նշված տարածքում է գտնվում 1666-ից 1789 թվականներին որպես ֆրանսիացի թագավորների նստավայր ծառայած Վերսալի պալատը, որին դեռ չի հասել կրակը, բայց վտանգն էլ վերացված չէ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: