Հայերեն   English   Русский  

Ողբերգական վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի (լուսանկար)


  
դիտումներ: 171

Երևանում, այսօր՝ ապրիլի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 05:40-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շենգավիթ վարչական շրջանում՝

Բագրատունյաց-Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում, վրաերթի է ենթարկել 66-ամյա Վոլոդյա Բ.-ին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի:

Փաստի առթիվ Հ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ), եւ 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ, փախուստի դիմաց վարորդին եւ նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: