Հայերեն   English   Русский  

Շ​րի Լանկայում ռեստորանում ռումբ են վնասազերծել


  
դիտումներ: 128

Շրի Լանկայի իրավապահները Կատանա քաղաքում գտնվող ռեստորաններից մեկում ռումբ են վնասազերծել, հաղորդում է Newsfirst-ը:

Կայքի փոխանցմամբ՝ ռումբը հայտնաբերվել է պայուսակի մեջ: Այժմ իրավապահները աշխատում են դեպքի վայրում, հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են:

Հիշեցնենք, որ Սուրբ Զատկի օրը՝ ապրիլի 21-ին, Շրի Լանկայում ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով, վերջին տվյալների համաձայն, 359 մարդ է զոհվել, ավելի քան 500-ը վիրավոր է:

Ավելի վաղ հաղորդվել է, որ տեղի իշխանությունները նախազգուշացրել են նոր պայթյունների վտանգի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: