Հայերեն   English   Русский  

«Վաղուց էի երազում լինել Ռուսաստանում». Կիմ Չեն Ին


  
դիտումներ: 138

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն այսօր այցելել է Վլադիվոստոկ, որտեղ պատմել է իր երազանքի մասին, հաղորդում է Коммерсант-ը:

«Շատ եմ լսել ձեր երկրի մասին և վաղուց էի երազում գտնվել ասյտեղ: 7 տարի է անցել, ինչ ղեկավարում եմ Հյուսիսային Կորեան, և միայն այսօր կարողացա այցելել Ռուսաստան»,-ասել է Կիմ Չեն Ինը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդն ասել է նաև, որ իր հայրը՝ Կիմ Չեն Իրը, «սեր էր տածում դեպի Ռուսաստանը»: Նա նաև նշել է, որ ցանկանում է ամրապնդել Ռուսաստանի հետ համագործակցությունը: «Հուսով եմ՝ հետագայում ևս կայցելեմ՝ հիմնվելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների վրա»,-հավելել է Կիմ Չեն Ինը:

Նշենք, որ այսօր սպասվում է Կիմ Չեն Ինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կողմերը մտադիր են քննարկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման և տնտեսական հարցերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: