Հայերեն   English   Русский  

Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհերի թիվը 359-ի է հասել


  
դիտումներ: 154

Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում օրեր առաջ իրականացված պայթյունների շարքի հետևանքով վերջին տվյալներով զոհերի թիվը 359-ի է հասել: Այդ մասին հայտնում է Ada Derana պորտալը` հղում անելով տեղական ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչին: Գրում է Russian.rt.com-ը:

«Ոստիկանության մամուլի քարտուղարի խոսքերով` ապրիլի 21-ին մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված պայթյունների շարքի հետևանքով ներկայումս զոհվածների թիվը հասել է 359-ի», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շրի Լանկայում պայթյունների կապակցությամբ գրեթե 60 կասկածյալ է ձերբակալվել: Նախօրեին երկրի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ ավելի վաղ Հնդկաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին նախատեսվող ահաբեկչական հարձակումների մասին:

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին` Սուրբ Զատկի տոնակատարության ընթացքում Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցիներում և հինգաստղանի հյուրանոցներում, ինչպես նաև բնակելի թաղամասերում մահապարտ ահաբեկիչները պայթյունների շարք իրականացրեցին: Նախնական տվյալներով` պայթյունների հետևանքով զոհերի թիվը 200 էր կազմում, իսկ վիրավորներին` 500:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: