Հայերեն   English   Русский  

Նոր Զելանդիայում գնահատել են Շրի Լանկայում պայթյունների և Քրայսչերչում հարձակման միջև կապը


  
դիտումներ: 184

Նոր Զելանդիայում մեկնաբանել են Շրի Լանկայի իշխանությունների տարածած այն հայտարարությունը, որի համաձայն օրեր առաջ երկրում իրականացված պայթյունների շարքը կապ ունի Քրայսչերչի մզկիթներում իրականացված հրաձգության հետ: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվել է, որ Նոր Զելանդիայի իշխանությունները տվյալներ չունեն, որոնք մատնանշում են այդ երկու ողբերգությունների միջև առկա կապը:

«Մենք հասկանում ենք, որ Շրի Լանկայում հարձակումների շուրջ հետաքննությունը նախնական փուլում է գտնվում: Նոր Զելանդիան դեռևս չի տեսել որևէ հետախուզական տվյալ, որոնց վրա կարող է հիմնվել նման գնահատականը», - Channel News Asia հեռուստաալիքը մեջբերում է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի ներկայացուցչի խոսքերը:

Ապրիլի 21-ին` Սուրբ Զատկի օրը, Շրի Լանկայի կաթոլիկ տաճարներում և հինգաստղանի հյուրանոցներում պայթյունների շարք իրականացվեց: Վերջին տվյալներով` հարձակումների հետևանքով զոհվել է 359 մարդ:

Երկրի իշխանությունները նախօրեին հայտարարել էին, որ նախաքննության համաձայն պայթյունները պատասխան քայլ են Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքի մզկիթներում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: