Հայերեն   English   Русский  

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից


  
դիտումներ: 557

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի փաստաբանը «Ռունա» պարբերականին տված հարցազրույցում ասել է,

որ իր պաշտպանյալը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից: Ըստ փաստաբան Միխայիլ Յամչիտսկիի հաղորդած տեղեկությունների միջնորդությունը պաշտոնապես արդեն ներակայցվել է:

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահին կից գործող հանձնաժողովը դրական որոշում կկայացնի, քանի որ դրա համար հիմք կարող է հանդիսանալ այն, որ Միհրան Պողոսյանը Հայստանում հետապնդվում է քաղաքական մոտիվներով»,-ասել է Յամչիտսկին:

Երկու օր առաջ ՌԴ իրավապահները Կարելիայի Հանրապետությունում ձերբակալել էին Միհրան Պողոսյանին, ում արտահանձնման գործընթացը դեռ ընթացքի փուլում է գտնվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ankakh-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, որ հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 2019 թ. ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: