Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի ոստիկանությունն արգելել է Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման անցկացումը


  
դիտումներ: 281

Թուրքիայի ոստիկանությունն այսօր՝ ապրիլի 24-ին, արգելել է Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման անցկացումը, հաղորդում է Arabnews-ը՝ վկայակոչելով AFP-ը:

Կայքը նշում է, որ այսօր Ֆրանսիան առաջին անգամ Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր է հայտարարել:

Նշվում է, որ մոտ 100 ցուցարար, այդ թվում՝ ֆրանսիացի որոշ պատգամավորներ, փորձել են երթ անցկացնել Ստամբուլում, սակայն ոստիկանությունը խոչընդոտել է:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին կոչ էր արել բացել արխիվները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: