Հայերեն   English   Русский  

​Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումն ամոթալի է և անբարոյական. Foreign Policy


  
դիտումներ: 241

Ամերիկյան Foreign Policy ամսագիրը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հոդված է հրապարակել «Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումն ամոթալի է և անբարոյական» վերնագրով:

Իսրայելցի լրագրող և գրող Յոսի Մելմանը գրում է, որ հայերն ու հրեաները զանգվածային սպանությունների զոհ են, և Իսրայելի կառավարությունը պետք է արդարությունը վեր դասի քաղաքական նպատակահարմարությունից, իսկ հանցագործությունն իր անունով կոչի:

Հոդվածի հեղինակը պատմում է Երևանում գտնվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին և նշում, որ այն զարմանալի նմանություն ունի Երուսաղեմում գտնվող Յադ Վաշեմի՝ Հոլոքոստի հուշակոթողի հետ՝ նվիրված 6 միլիոն սպանված հրեաների հիշատակին:

«Իսրայելի պահվածքը բարոյականության և պատմության նկատմամբ ծաղրանք է: Դա ամոթալի է»,-գրում է հեղինակը:

Պարբերականը նշում է, որ Իսրայելն ու Հայաստանը նույն պատմությունն են վերապրել, սակայն Իսրայելը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և դա, առաջին հերթին, պարբերականի խոսքով, քաղաքական հնարք է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: