Հայերեն   English   Русский  

​Էրդողանը նամակ է հղել Աթեշյանին


  
դիտումներ: 313

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը, նամակ է հղել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, գրում է Anadolu-ն:

Էրդողանը, մասնավորապես, ցավակցել է Հայաստանին 1915-ի իրադարձությունների ժամանակ ունեցած կորուստների համար և ասել, որ Հայաստանի բարեկեցությունն ու անվտանգությունը կարևոր են Թուրքիայի համար:

Նամակում ասվում է նաև, որ հայ համայնքը մեծ ներդրում ունի Թուրքիայի զարգացման գործում:

«Մեր ընդհանուր նպատակը հարաբերությունների ամրապնդումն է: Անհրաժեշտ է բուժել երկու ազգերի միջև եղած պատմական վերքերը, ազգեր, որոնք ողջ պատմության ընթացքում կիսել են ուրախությունն ու տխրությունը»,-ասվում է նամակում:

Էրդողանը նաև հայտնել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել հայ համայնքին, որպեսզի թեթևացնի ցավն ու լուծի բոլոր խնդիրները:

Ավելի վաղ Էրդողանը Հայաստանին կոչ էր արել բացել արխիվները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: