Հայերեն   English   Русский  

​«Տատս ու պապս թաքցնում էին ինձնից Ցեղասպանության սարսափները». Ժակ Մարիլոսյան


  
դիտումներ: 436

Ֆրանսիական France 24 հեռուստաալիքը ներկայացրել է հայ ներգաղթյալների թոռ և ֆրանսիացի խորհրդարանական Ժակ Մարիլոսյանի պատմությունը:

Մարիլոսյանի խոսքով՝ իր տատն ու պապը երբեք չենք խոսել տեղի ունեցածի մասին, նրանք թաքցրել են Հայոց ցեղասպանության ողջ սարսափը:

«Ես չեմ մեղադրում Թուրքիային կամ թուրք ազգին: Մենք գիտենք, որ դա արել են երիտթուրքերը: 1919-ին պատերազմի ավարտից հետո թուրքական նոր կառավարություն հիմնվեց, որը փորձեց պատժել երիտթուրքական կառավարության բոլոր պատասխանատուներին, մեղավորները մահվան դատապարտվեցին»,-ասել է Մարիլոսյանը:

«Նույնիսկ 1919-ին թուրքական կառավարությունը ճանաչեց նրանց մեղավորությունը: Այդ ժամանակ «ցեղասպանություն» բառ գոյություն չուներ»,-հավելել է ֆրանսիացի պատգամավորը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: