Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձը


  
դիտումներ: 267

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը, հաղորդում է ТАСС-ը:

«Մենք հերքում ենք նախագահ Թրամփի հայտարարությունը՝ 1915-ի իրադարձությունների կապակցությամբ: Այդ հայտարարությունը, որը հիմնված է հայերի սուբյեկտիվ պնդումների վրա, ոչ մի նշանակություն չունի: Պատմության խեղաթյուրումն անթույլատրելի է: Նախագահ Թրամփին կոչ ենք անում արդար լինել և հիշել 500 հազար մուսուլմանների մասին, ովքեր տուժել են հայ ապստամբների պատճառով»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Թուրքիայի ԱԳՆ-ն հիշեցնում է նաև, որ Անկարան կողմ է «պատմական ընդհանուր հանձնաժողովի» ստեղծմանը, որը թույլ կտա հասկանալ 104 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները:

Նշենք, որ իր ուղերձում Թրամփը կրկին խուսափեց «ցեղասպանություն» եզրույթը կիրառելուց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: