Հայերեն   English   Русский  

​«Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչի ԱՄՆ-ն և մնացած աշխարհը». Դին Քեյն


  
դիտումներ: 95

Ամերիկացի հայտնի դերասան, պրոդյուսեր, գրող, հաղորդավար Դին Քեյնը, որը առավել հայտնի է «Սուպերմենը» հեռուստասերիալից, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ երեկ գրառում է արել Twitter-ի իր էջում:

«104 տարի անց մենք չենք մոռացել: Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի Միացյալ Նահանգների և մնացած աշխարհի կողմից»,-գրել է դերասանը:

Նշենք, որ դերասանը 2017-ին այցելել էր Հայաստան և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ հուշարձանի մոտ լուսանկար հրապարակելով Twitter-ի իր էջում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: