Հայերեն   English   Русский  

​Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ուկրաինայի նախագահական ընտրությունները


  
դիտումներ: 198

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ուկրաինայի նախագահական ընտրություններին արդյունքները՝ դրանք Պետրո Պորոշենկոյի քաղաքականության ձախողում անվանելով, հաղորդում է РИА Новости-ն:

«Ի՞նչը պետք է գնահատեմ, դա Պորոշենկոյի քաղաքականության բացահայտ ձախողումն էր: Նոր իշխանությունները դա հիանալի հասկանում են»,-ասել է Պուտինը՝ առաջարկելով սպասել առաջին քայլերին:

«Հասկանալը մի բան է, ռեալ քաղաքականություն հիմնելը՝ մեկ այլ բան, քաղաքականություն, որը կպատասխանի սեփական ժողովրդի շահերին»,-ընդգծել է ՌԴ նախագահը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումից հետո տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հարցին, թե ինչպես կդասավորվեն ռուս-ուկրաինական հարաբերությունները, Պուտինը պատասխանել է, որ դա կախված կլինի Ուկրաինայի նոր ղեկավարության քաղաքականությունից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: