Հայերեն   English   Русский  

​Բաքվի խանութներից մեկում հայկական երգ միացրած վաճառողին աշխատանքից ազատել են


  
դիտումներ: 230

Ադրբեջանում աշխատանքից ազատել են վաճառողին, ով հագուստի խանութում հայկական երաժշտություն է միացրել:

Ադրբեջանական ԶԼՄ-ների խոսքով՝ թյուրիմացություն է տեղի ունեցել:

Նշվում է, որ աշխատակիցը միտումնավոր չի փոխել երաժշտությունը՝ ի պահանջ լրագրողների, ովքեր տեսանկարահանել են այդ ամենը:

Սոցցանցերում բուռն արձագանք է ստացել տեսանյութը, օգտատերերը քննադատել են աշխատակցին:

Ադրբեջանական կայքը նշում է, որ երգը «Մի գնա» (Super Sako-ի կատարմամբ) երգի ռեմիքս տարբերակն է եղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: