Հայերեն   English   Русский  

Պուտինը Պեկին է ժամանել


  
դիտումներ: 388

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկին է ժամանել, որտեղ պետք է մասնակցի «Մեկ գոտի` մեկ ուղի» միջազգային համաժողովին: Գրում է Russian.rt.com-ը:

Երկրի ղեկավարը Չինաստան է ժամանել Վլադիվոստոկից, որտեղ նա ժամեր առաջ բանակցություններ է վարել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը ապրիլի 26-ին Չինաստան կայցելի, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ:

Ինչպես նշել են Կրեմլում, Պեկինում Պուտինը «Մեկ գոտի` մեկ ուղի» միջազգային համաժողովի շրջանակներում չի հանդիպի ԱՄՆ ներկայացուցիչների հետ, քանի որ ամերիկյան կողմը չի ներկայանա բարձր մակարդակով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: