Հայերեն   English   Русский  

​Ընտանիքներ են զոհվել. ովքե՞ր են Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհվածները


  
դիտումներ: 281

Շրի Լանկայի բնակիչները դեռևս ցնցված են կատարվածով. Ապրիլի 21-ին՝ Սուրբ Զատկի օրը, 359 մարդ զոհվեց երկրի տարածքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով,

ևս 500 մարդ վիրավոր է:Մահապարտ ահաբեկիչները գործի դրեցին պայթուցիկ սարքերը երկրի մի շարք եկեղեցիներում և հյուրանոցներում:

Զոհերի մեծամասնությունը շրիլանկացիներ են, սակայն կան նաև մեծ թվով օտարերկրացիներ: Վերջին տվյալների համաձայն՝ 38 օտարերկրացի է զոհվել՝ Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Նիդերլանդների, Դանիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Թուրքիայի քաղաքացիներ:

Պայթյուններից անմիջապես հետո երկրի իշխանություններն արգելափակեցին սոցցանցերը, որպեսզի ապատեղեկատվություն չտարածվի:

Ովքե՞ր են զոհերը: BBC-ի ռուսական ծառայությունը ներկայացրել է նրանց պատմությունները:

Հայտնի շեֆ-խոհարար Շանթա Մայադանն ու նրա դուստրը

Գրեթե անմիջապես հաստատվեց նրա անունը: Պայթյունից առաջ նա սոցցանցի իր էջում լուսանկար էր հրապարակել իր ընտանիքի հետ Shangri-La հյուրանոցում նախաճաշելիս: Ավելի ուշ նրա ընտանիքի անդամներից մեկը հաստատել էր մահվան լուրը:

Ընտանիք Նեգոբոյից

Նեգոբոյում Սբ. Սեբաստիան եկեղեցում հարձակման հետևանքով մի ողջ ընտանիք զոհվեց՝ Ռանգանա Ֆերնանդոն, նրա կին՝ Դանադիրին ու 3 երեխաները: Դանադիրիի գործընկերները ցնցված էին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ պայթյունների հետևանքով առնվազն 45 երեխա է զոհվել:

Cinnamon Grand հյուրանոցի 4 աշխատակիցները

«Այդ առավոտ շատ մարդ կար: Կիրակի էր, այցելուները նախաճաշում էին…Նրանք աշխատում էին ռեստորանում»,-պատմել է հյուրանոցի ներկայացուցիչը: Հայտնի է, որ նրանց անուններն են Շանթա, Սանջեվանի, Իբրահիմ և Նիստար:

Shangri-La հյուրանոցի 4 աշխատակիցները

Հյուրանոցում հաստատել են 4 աշխատակցի մահը: Պայթյունի պահին նրանք իրենց աշխատավայրում էին:

Ռամեշը, ով տասնյակ կյանքեր փրկեց

Շրիլանկացի Ռամեշը, որը հսկում էր Բատիկալոա եկեղեցու տարածքը, թույլ չի տվել անհայտ անձին մուտք գործել եկեղեցի, որ իր հետ մեծ պայուսակ է ունեցել: Նա ասել է, որ մեծ պայուսակով եկեղեցի մուտքն արգելվում է: Սակայն դրանից հետո մահապարտը գործի է դրել պայուցիկ սարքը: Ռամեշը զոհվել է՝ փրկելով տասնյակ մարդկանց կյանքը:

Մայր և տատիկ

Մերի Ջոնսոնն իր ընտանիքի հետ այցելել էր Սբ. Անտոնիայի եկեղեցի: Ինչպես գրում է New York Times-ը, նրա դուստրը որդու հետ գնացել է ակվարիումի ձկներին նայելու: Այդ պահին պայթյուն է որոտացել, Մերի Ջոնսոնը զոհվել է, իսկ դուստրն ու որդին փրկվել են:

Քույր և եղբայր

12-ամյա Շարոն Սանտհակումարն ու նրա 11-ամյա քույր Սառան զոհվեցին Բատիկալոա եկեղեցում: Նրանց հուղարկավորեցին կողք կողքի:

Ռիկշան, նրա կինն ու կնոջ մայրը

56-ամյա Ռիկշան կնոջ և կնոջ մոր հետ այցելել էր Նեգոմբոյի եկեղեցի: Նրանց ծանոթներից մեկը պատմել է, որ նրանց կանգնած են եղել հենց մահապարտի կողքին:

Վարորդը, որը ապրում էր եկեղեցու մոտ

28-ամյա Սուբրամանի Քրիստոֆերը վարորդ էր: Նա ապրում էր Կոլոմբոյի եկեղեցու մոտ: Վերջերս էր ամուսնացել: Պայթյունից կինն ու որդին չեն տուժել: Սուրբամանի մայրն ասել է. «Նա իմ ողջ կյանքն էր, իմ աջ ձեռքը: Ես նրան այնքան էի սիրում: Ինչպե՞ս կարող եմ ապրել, ինչպե՞ս կարող եմ տանել այս ցավը»:

Երիտասարդ ընտանիք

33-ամյա Բենինգթոն Ջոզեֆն ու կինը՝ Սուբրամանիամ Չանդրիկան, նրանց երեխաները՝ 9-ամյա Բեվոնը, 6-ամյա Քլիվոնն ու 11-ամսական Էյվոնը, զոհվեցին Սբ. Անտոնիա եկեղեցում: Մայիսի 5-ին կրտսեր որդին կդառնար 1 տարեկան: «Մենք ցանկանում էինք այստեղ նշել նրա 1-ամյակն ու կնել նրան»,-ասել է Բենինգթոնի հայրը:

Հայրը, երկու դուստրերն ու երկու զարմիկները

35-ամյա Սամփատը 8 և 10 տարեկան երեխաների և 6 և 10 տարեկան զարմիկների հետ զոհվեց Սբ. Սեբաստիան եկեղեցում: Նրա ծանոթներից մեկն ասել է. «Ես ցնցված էի, երբ իմացա, թե ինչ է տեղի ունեցել Նեգոմբոյում, իմ հարազատ քաղաքում: Դա շատ խաղաղ վայր է: Դժվար է հավատալ, որ նման բան կարող էր տեղի ունենալ»:

Դանիացի միլիարդատիրոջ երեխաները

Դանիացի միլիարդատեր Անդերս Պովլսենը Շրի Լանկայի պայթյունների հետևանքով կորցրեց 3 երեխաներին: 46-ամյա Պովլսենը Bestseller հագուստի խանութների և Asos խոշորագույն ինտերնետ խանութի սեփականատերն է:

Մեծ Բրիտանիան հաստատել է իր 8 քաղաքացիների մահը: Նրանց թվում՝ նախկին հրշեջ Բիլ Հարոպն ու նրա կինը:

Հնդկաստանի 11 քաղաքացի

Shangri-La-ում Հնդկաստանի 11 քաղաքացի զոհվեց, որոնցից 7-ը հնդկական «Ջանաթա դալ» քաղաքական կուսակցության անդամ էին:

Բանգլադեշցի քաղաքական գործչի թոռը

Բանգլադեշի խորհրդարանի պատգամավոր Ֆազլուլա Քարիմի 8-ամյա թոռը զոհվեց հյուրանոցում, իսկ երեխայի հայրը վնասվածք ստացավ:

Պորտուգալացի ինժեները

Պորտուգալացի ինժեներ Ռուի Լուկասը կնոջ հետ մեկնել էր Շրի Լանկա՝ անցկացնելու մեղրամիսը: Պայթյունից նրա կինը չի տուժել: Լուկասը 30 տարեկան էր:

Նիդերլանդների քաղաքացին

Մոնիկ Ալենը Շրի Լանկա էր մեկնել 3 որդիների և ամուսնու հետ: Պայթյունի պահին նա իր որդիներից մեկի հետ նախաճաշում էր, իսկ ամուսինն ու 2 մյուս որդիները այլ համարում էին: «Կինս ու որդիս կողք կողքի էին նստած: Որդիս կորցրել էր գիտակցությունը, իսկ երբ արթնացավ տեսավ մորը: Նա գլխի վնասվածք ստացավ, իսկ կողքին մոր արյան հետքերն էին»,-պատմել է Մոնիկի ամուսինը:

2 երեխաների մայրը

39-ամյա Կաորին ապրում էր Շրի Լանկայում ամուսնու և երկու երեխաների հետ, շեֆ-խոհարար էր:

Ամերիկուհին

Դենվերի 40-ամյաբնակչուհի Դիտեր Կովալսկին Շրի Լանկայում էր աշխատանքային այցով: «Սիրում եմ այսպիսի աշխատանքային ուղևորություններ: 24 ժամ ինքնաթիռում: Կտեսնվենք ՇրիԼանկայում»,-ապրիլի 19-ին ֆեյսբուքի իր էջում գրել էր Դիտերը: Նա աշխատում էր Pearson ընկերությունում տեխնիկական սպասարկման խմբում: Գործընկերները պատմում են, որ նա կենսուրախ և մեծ սիրտ ունեցող մարդ էր:

Ամերիկացի աշակերտը

Վաշինգթոնի հայտնի Sidwell Friends դպրոցի 5-րդ դասարանի աշակերտը հարձակման զոհ դարձավ: Washington Post-ի տեղեկություններով՝ տղան մեկնել էր հանգստի: «Նա սիրում էր սովորել, սիրում էր իր ընկերներին և շատ էր ցանկանում հանգստից հետո մեկ տարի անց վերադառնալ դպրոց»:

Saudi Arabian Airlines-ի երկու աշխատակից

Ավիաընկերությունը հաստատել է իր աշխատակիցների մահը:

Զույգ Իսպանիայից

Մահապարտների զոհ դարձավ իսպանացի զույգը՝ 32-ամյա Մարիան իր 31-ամյա ընկերոջ հետ:

Շվեյցարիայի 2 քաղաքացի, Չինաստանի 1 քաղաքացի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: