Հայերեն   English   Русский  

​Հայաստանն առաջարկել է փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 396

2018 թվականին Հայաստանի կառավարությունը հետ կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Կանոնադրության մեջ բացակայում է այն դրույթը,

որի համաձայն նշված պետք է լինի, թե որ պետության ներկայացուցիչը պետք է զբաղեցնի պաշտոնը նախորդ գլխավոր քարտուղարի իրավասությունների վաղաժամ դադարեցման դեպքում: Եվ դա էր պատճառը, որ Հայաստանի և մյուս երկրների միջև տարաձայնություններ ծագեցին:

Այն մասին, թե ինչպես է Հայաստանն առաջարկել լուծել խնդիրը, գրում է РБК-ն՝ վկայակոչելով երկրների դիվանագիտական շրջանակների աղբյուրները:

ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է ընտրվում 3 տարով, յուրաքանչյուր երկրից՝ այբբենական կարգով: Երևանում, ինչպես գրում է պարբերականը, կարծում են, որ պաշտոնը կրկին պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը: Իսկ Մինսկը պնդում է, որ պաշտոնը այբբենական կարգով պետք է անցնի Բելառուսին: Անորոշության պատճառն այն է, որ ներկայիս կանոնակարգում հստակ դրույթ չկա:

РБК-ի աղբյուրները պնդում են, որ մինչ նոր գլխավոր քարտուղարի նշանակումը պետք է ժամանակավոր պաշտոնակատար մնա Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, իսկ Հայաստանի մանդատը սպառվում է 2020-ին: Միայն դրանից հետո այն կանցնի Բելառուսին 3 տարով:

Այնուհանդերձ, ինչպես պնդում են պարբերականի աղբյուրները, առանց կանոնադրական փոփոխությունների Երևանը հրաժարվում է հաստատել Բելառուսի ներկայացուցչի թեկնածությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: