Հայերեն   English   Русский  

Վիգեն Սարգսյանը մեկնում է ԱՄՆ՝ բիզնես կառավարում ուսումնասիրելու


  
դիտումներ: 345

Վիգեն Սարգսյանը որոշել է հունիսից սկսած մեկ տարի ուսումասիրել բիզնես կառավարում։ Այս մասին պաշտպանության նախկին նախարարը հայտարարեց «Լույս» հիմնադրամի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ ։

«Որոշել եմ մեկ տարի նվիրել լրացուցիչ կրթությանը։ Այս տարվա հունիսից սկսելու եմ ծրագիր Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում՝ բիզնես կառավարման դպրոցում, որտեղ կան հատուկ ծրագրեր, որոնք նորություն են շատ համալսարաններում։ Այնտեղ 44 երկրից հավաքված են լինելու 110 հոգի՝ միջին տարիքային խմբի, 15֊20 տարվա աշխատանքային փորձով»,-ասաց նա։

Վիգեն Սարգսյանն իր այս որոշումը բացատրել է լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու մտադրությամբ․ «Իմ հիմնական մասնագիտությունները եղել են հանրային կառավարում, միջազգային հարաբերություններ, անվտանգություն։ Ես միշտ բաց եմ զգացել տնտեսական, բիզնես կառավարման, ֆինանսական բլոկների հատվածում։ Հատուկ որոշում կայացրի՝ ոչ թե շարունակեմ այն, ինչ արել եմ, այլ ինձ մարտահրավեր նետեմ՝ նոր բան սովորելու։ Վերջին ամիսներին երեկոները զբաղված եմ եղել մաթեմատիկայի դասագրքերը փորփրելով, վերհիշելով»,-նշեց նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: