Հայերեն   English   Русский  

​Շրի Լանկայում հրաձգության զոհ է դարձել 15 մարդ


  
դիտումներ: 183

Շրի Լանկայում այսօր հրաձգություն է տեղի ունեցել: Ոստիկանությունը 15 մարդու, այդ թվում 6 երեխայի դի է հայտնաբերել, հաղորդում է Timesofisrael-ը:

Ոստիկանությունը հայտնել է, որ զինված խումբը, որի հետքերը տանում են Կալմունայ քաղաք, 3 պայթյուն է իրականացրել, որից հետո հրաձգություն է տեղի ունեցել: Այդ քաղաքը գտնվում է Սուրբ Զատկի օրը հյուրանոցներում և եկեղեցիներում տեղի ունեցած պայթյունների վայրից ոչ հեռու:

Բացի այդ, հաղորդվում է, որ դեպքի վայրում «Իսլամական պետության» դրոշներ և պայթուցիկներ են հայտնաբերվել:

Շրի Լանկայի նախագահ Միտրիպալա Սիրիսենան հայտնել է լրագրողներին, որ, հատուկ ծառայությունների տվյալներով, երկրում 130 կասկածյալ է ձերբակալվել, ովքեր կապ ունեն «Իսլամական պետության» հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: