Հայերեն   English   Русский  

Զելենսկին մեկնաբանել է Թուրքիայում զբոսանավի վրա հանգստի մասին տեղեկությունը


  
դիտումներ: 371

Интерфакс-Украина լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ գրանցած Վլադիմիր Զելենսկին հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ Թուրքիայում մեծ զբոսանավի վրա է հանգստանում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես հասարակ մարդ եմ: Եվ ես ճշմարտության կողմնակից եմ: Ինձ զբոսանավեր և առանձնատներ պետք չեն: . Ես պարզապես ուզում եմ երկու օր անցկացնել ընտանիքիս և երեխաներիս հետ», - Զելենսկու խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:

Նա հավելել է, որ «կեղծ լուրերի ստեղծումը և կեղծ տեղեկատվության տարածումը ժամանակակից լրատվամիջոցների հիվանդություններից մեկն է»:

Նշվել է, որ Զելենսկու մամուլի ծառայությունը պնդում է, որպեսզի տվյալ հրապարակումները հեռացվեն:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Զելենսկին մեկնել է Թուրքիա` 40 մետր երկարությամբ զբոսանավի վրա հանգստանալու:

Նախօրեին Զելենսկին հայտարարել էր, որ երկու օրով Թուրքիա է մեկնում, որպեսզի իր երեխաները ներկա գտնվեն «Զվարճանք» փառատոնին: Այնուհետև նա հայտարարել էր իր անունից հանդես եկող կեղծարարների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: