Հայերեն   English   Русский  

​Հռոմի պապը 500 000 դոլար է նվիրաբերել Մեքսիկայում ներգաղթյալներին օգնելու համար


  
դիտումներ: 209

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 500 000 դոլար է նվիրաբերել Մեքսիկայում ներգաղթյալներին օգնելու համար, հաղորդում է CNN-ը:

Նշվում է, որ գումարը կփոխանցվի 27 նախագծերի իրագործման համար 16 թեմերի և մեքսիկական կրոնական ժողովների միջև, որոնք ներգաղթյալներին կապահովեն կացարանով, սննդով և առաջին անհրաժեշտության իրերով: Այս մասին ասվում է Վատիկանի տարածած հաղորդագրության մեջ:

Վատիկանում նշել են, որ մոտ 75 000 ներագաղթյալներ Հոնդուրասից, Սալվադորից և Գվատեմալայից չեն կարող մուտք գործել ԱՄՆ, նրանք մնացել են առանց կացարանի և գոյատևման միջոցների:

Ավելի վաղ Հռոմի պապը կոչ էր արել աղոթել Մերձավոր Արևելքում խաղաղության համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: