Հայերեն   English   Русский  

​Հրապարակվել է Շրի Լանկայում մահացու պայթյունի տեսանյութը


  
դիտումներ: 165

Համացանցում հայտնավել է Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքում հյուրանոցների մեկում մահացու պայթյունի տեսանյութը, հաղորդում է NBC-ը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը մտնում Կինգսբերի հյուրանոց, գրանցվում, որից հետո երևում է պայթյունի պահը:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին, երբ երկրում նշում էին Սուրբ Զատիկը, մահապարտ ահաբեկիչները գործի դրեցին պայթուցիկները Շրի Լանկայի մի շարք եկեղեցիներում և հյուրանոցներում, որի հետևանքով 260-ից ավելի մարդ զոհվեց:

Այսօր հայտնի է դարձել, որ ոստիկանությունը երկարաձգել է պարետային ժամը: Հիշեցնենք, որ երեկ Շրի Լանկայում ևս մեկ պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով 15 մարդ է զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: